Այսօր Հյուսիսային պողոտայում տրվեց ծանրամարտի Եվրոպայի առաջնության ժամացույցի հետհաշվարկի մեկնարկը։ 

Ժամացույցի հետհաշվարկի մեկնարկը տվեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, ծանրամարտի Եվրոպայի 2023 թվականի առաջնության կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանը և ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը։ 

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը կոչ արեց ձեռք բերել առաջնության տոմսերը և ներկա գտնվել բացման արարողությանն ու բուն մրցումներին։ «Ես վստահ եմ, որ առաջիկա մեկ ու կես ամսվա ընթացքում սա կդառնա երևանցիների, մեր երեխաների ամենասիրված վայրերից մեկը, որովհետև մեր լեռնաշխարհի ամենագեղեցիկ կենդանիներից մեկը դարձել է մեր խորհրդանիշը։ Այստեղ նա որպես ծանրամարտիկ է ներկայացվում»։ 

Նշեց, որ առաջնության մեկնարկին ընդառաջ Երևանի Կարապի լճի մոտ ունենալու ենք ֆան գոտի։ Եվ այս տարածքը դառնալու է ծանրամարտի Եվրոպայի առաջնության մրցաշարի ամենակարևոր վայրերից մեկը։ 

«Ահա և պատմական պահը եկավ։ 40 տարի անց անում ենք այն, ինչ պիտի կատարվեր այն ժամանակ։ Շատ կարևոր պահ է, որ մեր մայրաքաղաքը դառնում է նման խոշոր միջոցառման ընդունող երկիր։ Եվ դա պատվաբեր է յուրաքանչյուր հայի համար։ Վստահ եմ, որ հիմա շատ շատերս հպարտությունից փշաքաղվում ենք, որ կարողանում ենք հզորների հետ հավասար քայլել»,- ասել է ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը։ 

 

Արարողության լուսանկարներն այստեղ։ 

 

406