Այսօր Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հայտարարեց իր հրաժարականի մասին: «Հիմա ավագանու ընտրությունները բավականին մոտ են, և քաղաքապետարանի ու կառավարության միջև համագործակցությունը լավ է, ես ուզում եմ հայտնել իմ հրաժարականի մասին, միևնույն ժամանակ հայտնելով, որ շարունակելու եմ լինել քաղաքական թիմի հետ, շարունակելու եմ աշխատել մեր պետության կայացման և զարգացման ուղղությամբ»,- ասաց նա և հիշեցրեց, որ ավագանու ցուցակը գլխավորելու է քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը:

Հրաչյա Սարգսյանը նշեց, որ մենք պարտավոր ենք մեր գործը անել մեր տեղում: «Մենք այդ ժամանակաշրջանում ենք ապում և իրավունք չունենք, որ մեր ներսում ունենանք պառակտումներ  և ունենանք անկայունություններ»,- ասաց նա և նկատեց, որ վերջին շրջանում անհանդուրժող ենք դարձել, խոսելուց առաջ շատ չենք մտածում:

Նա նշեց, որ պետությունը՝ բացի սահմաններից, այդ պետությունը պահող մարդիկ են, և մենք պետք է ինստիտուտներ կառուցենք: «Ինձ համար մեծ պատիվ է եղել լինել Երևանի քաղաքապետ, ծառայել և սիրել Երևանը»,- ասաց նա և նշեց, որ նեղվածություն չունի:

Մանրամասները՝ տեսանյութում։

663