Եվրոպայի կանանց առաջնություն. Մարիամ Մկրտչյանը առաջատարների թվում է

Չեռնոգորիայի Պետրովաց քաղաքում անցկացվող Եվրոպայի կանանց առաջնության 2-րդ խաղափուլում հաղթել են Մարիամ Մկրտչյանը, Էլինա Դանիելյանը և Աննա Սարգսյանը:
Տեղեկությունը հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։
Մարիամ Մկրտչյանը 2 հնարավորից վաստակել է 2 միավոր:
Լիլիթ Մկրտչյանի խաղն ավարտվել է ոչ-ոքի արդյունքով, իսկ Պոլինա Կոբակը և Սուսաննա Գաբոյանը պարտվել են:
Հիշեցնենք, որ Եվրոպայի շախմատի կանանց 23-րդ անհատական առաջնությունը մեկնարկել է մարտի 18-ին և ավարտվելու է մարտի 30-ին։ Առաջնությանը մասնակցում են 30 երկրի 140 շախմատիստ։
Հայաստանը ներկայացնում են Էլինա Դանիելյանը (2431), Լիլիթ Մկրտչյանը (2379), Աննա Սարգսյանը (2371), Մարիամ Մկրտչյանը (2343), Սուսաննա Գաբոյանը (2160) և Պոլինա Կոբակը (1815):
20 Մարտ, 2023 10:10
931
Մարիամ Մկրտչյանը շախմատի Մ20 տարեկանների առաջնության առաջատարն է
24 Սեպտեմբեր, 2023 17:19
Իմ սիրելի անձը․ Մարիամ Փաշինյան
01 Հունիս, 2023 13:04
Նիկոլ Փաշինյանի դուստրերը Հովհանավանքում մասնակցել են Ծաղկազարդի տոնին
02 Ապրիլ, 2023 14:47
Նարեկ Մկրտչյանն ու «Դիմոքրասի ինտերնեյշնլ»-ի նախագահը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
27 Հուլիս, 2023 15:49
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու Բրիտանիայի «Երեխաների խնամք» ՀԿ միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր
07 Հուլիս, 2023 10:25
Նարեկ Մկրտչյանը Մեծ Բրիտանիայում հանդիպել է Լորդերի պալատի ներկայացուցիչների հետ
06 Հուլիս, 2023 10:31