Հայաստանը կարևորում է Թունիսի հետ համագործակցության ակտիվացումը. Վահագն Խաչատության
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Թունիսի Հանրապետության նախագահ Կայս Սաիդին Թունիսի ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ:
Ուղերձում մասնավորապես ասվում է.
«Հայաստանը կարևորում է Թունիսի հետ շփումների ու համագործակցության ակտիվացումն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում:
Համոզված եմ, որ մեր երկրների միջև բարեկամական հարաբերություններն առավել կխորանան և կամրապնդվեն՝ ի շահ մեր ժողովուրդների։
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ Թունիսի բարեկամ ժողովրդին` խաղաղություն և բարօրություն»:
20 Մարտ, 2023 18:51
876
Կարապետյանի հետ փոխկապակցված ընկերությունը 2 մլն դոլարի պարտք է եղել՝ հոսանքը չեք անջատել
14 Օգոստոս, 2026 16:13
Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ռուանդայի նորանշանակ դեսպանը
11 Օգոստոս, 2026 18:52
Եկեք ներողություն խնդրեք հայ զինվորի մահը կամենալու համար, այս թեման չի փակվելու. Վահագն Ալեքսանյան
10 Օգոստոս, 2026 12:42