«Խաղաղության պայմանագիր լինելու է, և լինելու է մինչ օրս բարձրագույն մակարդակներում ձեռք բերված գրավոր փաստաթղթերի հիման վրա». հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում։

Նրա խոսքով՝ ՀՀ կառավարությունը և հանրությունը պետք է զբաղվեն ամենօրյա ստեղծարար աշխատանքով, կառուցելով, բարեփոխելով, բարիք ստեղծելով, անվտանգային համակարգն ուժեղացնելով. «Մենք ոչ մի րոպե չպետք է շեղվենք ՀՀ զարգացման, հզորացման և մեր ժողովրդավարությունն ամրապնդելու ճանապարհից»։

646