Լիբանանը հայտնվել է երկու ժամային գոտում՝ քաղաքական և կրոնական իշխանությունների միջև սրվող վեճի ֆոնին, որն առաջացել է ձմեռային ժամանակը մեկ ամսով երկարացնելու որոշումից հետո, գրում է Al Jazeera-ն:

 

Վարչապետի պաշտոնակատար Նաջիբ Միքաթին հինգշաբթի որոշում է կայացրել մինչև ապրիլի 20-ը հետաձգել անցումն ամառային ժամանակին:

 

Շաբաթ ազդեցիկ Մարոնիական կաթոլիկ եկեղեցին հայտարարել է, որ անտեսելու է որոշումը և ժամացույցները մեկ ժամ առաջ է տալու:

 

Միքաթիի որոշումն ընդունվել է որպես մուսուլմանների հաղթանակ՝ Ռամադանի ընթացքում ծոմ պահողներին թույլ տալով խախտել իրենց ծոմը, այն սկսել երեկոյան ժամը վեցին՝ յոթի փոխարեն:

 

Մարոնիական Եկեղեցին հայտարարել է, որ որոշումն ընդունվել է առանց այլ սուբյեկտների հետ խորհրդակցությունների, անտեսվել են միջազգային չափանիշները:

 

Քրիստոնեական այլ կազմակերպություններ, կուսակցություններ և դպրոցներ հայտարարել են, որ հետևելու են Եկեղեցուն:

 

Միևնույն ժամանակ, ըստ պարբերականի, մահմեդական ինստիտուտներն ու կուսակցությունները, կարծես, մտադիր են հետևել Միքաթիի որոշմանը, ինչը կխորացնի կրոնական պառակտումը երկրում:

503