«Շենգավիթի համալիր մարզաձևերի մարզադպրոց»-ում համայնքային միջոցներով 2022թ.-ից մեկնարկած հիմնանորոգման ծրագիրը իրատեսական դարձրեց տասնամյակների կուտակված խնդիրների լուծումը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։  

Փուլ առ փուլ իրականացվող նախագծի շրջանակում նոր ու հարմարավետ պայմաններ են ապահովվել նաև մարզական օջախի մեծ մարզադահլիճում, որն այսօր հանդիսավորությամբ բացվել է: Շենգավիթ վարչական շրջանի միջոցներով էլ մարզադպրոցի տարածքում շահագործման է հանձնվել թենիսի երկու նոր խաղադաշտ։ 

1080