Վանդալիզմի դեպք Hard Rock Café Yerevan-ում. (լուսանկարներ)

Yerevan-ի տարածքում դրսևորվել է վանդալիզմի դեպք: Նկարում պատկերված անհայտ անձը
հաստատության դիմաց տեղակայված կիթառի տեսքով բրենդային վահանակի վրա է բարձրացել՝ կոտրելով այն, որով պատճառել է ընկերությանը նյութական վնաս:
Վերջին ժամանակում նման դեպքերը Երևանում բավականին շատացել են, որը խստորեն դատապարտելի է թե՛ հանրության, և թե՛ առհասարակ մշակութային արժեքների պահպանման տեսանկյունից: Նման դեպքերի մասին հարկավոր է բարձրաձայնել և կիրառել համապատասխան պատժամիջոցներ, որպեսզի հնարավորինս կրճատենք նման դեպքերը:
Անձը փնտրվում է ոստիկանության կողմից, ճանաչողներին խնդրում ենք դիմել ոստիկանություն:
31 Մարտ, 2023 21:45
1565