Շարմ Էլ Շեյխ-Երևան թռիչքը սպասարկող եգիպտական ​​AMC ավիաընկերության ինքնաթիռը, որը եղանակային վատ պայմանների պատճառով վայրէջք էր կատարել Թուրքիայի Էրզրում քաղաքի  օդանավակայանում,  ժամանել է «Զվարթնոց» օդանավակայան: Այս մասին  «Արմենպրես»-ին հայտնեցին Հայաստանի քաղաքացիական ավիացիայի մամուլի ծառայությունից։ 

«Շարմ Էլ Շեյխ-Երևան չվերթի եգիպտական ​​AMC ավիաընկերության ինքնաթիռը ժամը 7:53-ի սահմաններում վայրէջք էր կատարել թուրքական Էրզրումի օդանավակայանում։ Պատճառը վատ եղանակն էր։ Արդեն ժամը 14:00-ին ինքնաթիռը բարեհաջող ժամանել է «Զվարթնոց» օդանավակայան»,- ասաց ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի օգնական Լիլիթ Աղաբեկյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Շարմ Էլ Շեյխ֊Երևան չվերթի ինքնաթիռը եղանակային վատ պայմանների պատճառով վայրէջք է կատարել Թուրքիայում` Էրզրումի օդանավակայանում։

1078