«Nissan Tiida»–ն բախվել է էվակուատորին․ տուժածները հոսպիտալացվել են

Ապրիլի 13-ին, ժամը 02:00-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գայի պողոտայում՝ «Մեգամոլ» առևտրի կենտրոնի մոտակայքում, բախվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Գայի պողոտայի թիվ 26 շենքի մոտակայքում «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ա. Ս., ծնված 1985 թ․) բախվել է կայանած «GAZel» մակնիշի էվակուատորին (վարորդ՝ Տ. Ք., ծնված 1992 թ․)։
«Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորը հոսպիտալացվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։
Փրկարարները հոսանքազրկել են «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։
13 Ապրիլ, 2023 14:16
338
Երևանում բախվել են «Kia»-ն, «Mercedes»-ն ու «Hyundai Elantra»-ն
07 Ապրիլ, 2025 14:00
Երևանում «Lexus»-ը կոտրել է ճանապարհային երթևեկության ցուցանակը և հայտնվել մայթին
03 Ապրիլ, 2025 11:44
Երևանում «Kia Sportage»-ն բախվել է բազալտե եզրաքարին, գլխիվայր շրջվել. վարորդն ու անչափահաս ուղևորը տեղափոխվել են հիվանդանոց
02 Ապրիլ, 2025 15:59