Կատարվել է հոգեհանգստյան կարգ՝ Տեղում զոհված զինծառայողների հոգիների խաղաղության համար

Ապրիլի 16-ին, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվել է հոգեհանգստյան կարգ՝ Տեղ գյուղի սահմանային հատվածում ադրբեջանական սադրանքի պատճառով ապրիլի 11-ին տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով զոհված հայրենյաց պաշտպանների հոգիների խաղաղության համար։ Այս մասին հաղորդում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը: Մինչ հոգեհանգստյան արարողությունը Մայր Աթոռի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը, անդրադառնալով օրերս սահմանային գոտում տեղ գտած միջադեպին, հրավիրել է եկեղեցականաց դասին և ներկա հավատացյալ ժողովրդին աղոթք բարձրացնել նահատակված քաջորդիների հոգիների հանգստության, ինչպես նաև վիրավորում ստացած զինվորականների շուտափույթ ապաքինման համար։
16 Ապրիլ, 2023 23:26
638
Ստուգայցեր Երևանի գիշերային և հեստապարային ակումբներում
18 Հունիս, 2025 20:32
Թել-Ավիվի ու Հայֆայի բնակիչներին նախազգուշացնում ենք, որ լքեն տարածքները՝ իրենց կյանքերը փրկելու համար․ Իրանի ԶՈՒ գլխավոր շտաբի ղեկավար
17 Հունիս, 2025 22:41
Կտրիճ Ներսիսյան, էն պոռնկաբարո Արշակ «սրբազանիդ» ասա վեր ընկնի տեղը․ Նիկոլ Փաշինյան
17 Հունիս, 2025 15:57