Ինչպես հայտնի է՝ ապրիլի 14-ին Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության ժամանակ դիզայներ Արամ Նիկոլյանն այրեց Ադրբեջանի դրոշը։

Ավելի ուշ պարզվեց, որ նա հեղինակել և կարել է ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողությանը ներկա ներկայացուցիչների զգեստները, այդ թվում՝ Ադրբեջանի դրոշովը: 

«Հայկական ժամանակ»-ին նաև հայտնի է դարձել, որ Նիկոլյանը չի ծառայել հայկական բանակում: Նրանց տեղեկություններով՝ նա 2003 թվականին աչքի հիվանդության պատճառով ազատվել է պարտադիր զինծառայությունից:

869