Դիզայներ Արամ Նիկոլյանն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից. այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հանրային հեռուստաընկերության տնօրեն Հովհաննես Մովսիսյանը։

«Արամ Նիկոլյանն ինչ-որ ժամանակ առաջ սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից, մնացած հարցերը պետք է ուղղել պարոն Նիկոլյանին»,- ասել է Մովսիսյանը։ 

Հիշեցնենք, որ Երևանում՝ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, ապրիլի 15-23-ն անցկացվում է ծանրամարտի Եվրոպայի առաջնություն։ Առաջնության բացման արարողությանը դիզայներ Արամ Նիկոլյան հենց բեմում այրում է Ադրբեջանի դրոշն ու հեռացնում այն։ Դրանից հետո նրան բերման էին ենթարկել, այնուհետև ազատ արձակել։

2556