Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության մրցումային 8-րդ օրը 102 կգ քաշային կարգում Եվրոպայի չեմպիոն հռչակվեց Գարիկ Պետրոսյանը։
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը ծանր, բայց կայուն է գնահատում մարզիկների ելույթները և ընդգծեց, որ առաջին օրվանից փառահեղ է ամեն ինչ։ «Առաջին օրվանից մեզ մոտ փառահեղ է։ Գնահատում եմ ծանր, բայց կայուն է գնահատում մարզիկների ելույթները։ Իմ ցանկություններս կատարվում են։ Իհարկե ես ուզում էի 10-ից 10-ը մեդալ նվաճենք, ընդհուպ մոտ ենք։ Մնաց 4-ը։
Այն, որ երկրպագուները մարզադահլիճում գոռում և այդ կերպ ոգևորում են մեր մարզիկներին, Ալավերդյանը նշեց, որ նրանք առաջին անգամ են ծանրամարտի մրցաշարի հետևում․ «Երկրպագուները մեկ, երկու հոգի չեն, որ գնանք դաստիարակենք։ Առաջին անգամ են ծանրամարտի մրցաշարերի հետևում, այդ պատճառով չգիտեն, որ ծանրամարտը հավասար է շախմատի։ Պետք է կենտրոնացած կատարեն իրենց վարժությունները։Եթե շախմատիստը 4 ժամ խաղում է, ապա նա կարող է 1 րոպե սխալվել, ապա 3 ժամ 57 րոպե ուղղի իր սխալը։ Իսկ ծանրամարտում մեկ վայրկյան սխալվելուց կմնա հաջորդ տարի սխալը ուղղելու համար»,-ասա Ալավերդյանը։
Եվ վերջում Փաշիկ Ալավերդյանը շնորհակալություն հայտնեց երկրպագուներից և կոչ արեց, որ թույլ տան մարզիկներին ցույց տալ իրենց հնարավորությունները։