
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը Twitter-ի իր միկրոբլոգում գրել է. «Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մենք հարգում ենք 1,5 միլիոն հայերի հիշատակը, որոնք համակարգված ձևով սպանվել են Օսմանյան կայսրության կողմից։ Անչափ հպարտ եմ, որ ղեկավարել եմ Սենատի ճանաչումը, և որ ԱՄՆ նախագահը միացել է մեզ՝ հաստատելով այս գերագույն չարիքի փաստերը»:
This #ArmenianGenocideRemembranceDay, we honor the memory of the 1.5 million Armenians who were systematically murdered by the Ottoman Empire. Immensely proud to have led Senate recognition & that @POTUS joined us in affirming the facts of this ultimate evil. #NeverAgain
— Senate Foreign Relations Committee (@SFRCdems) April 24, 2023
Նա նշել է, որ իրենք կանգնած են աշխարհասփյուռ հայ համայնքի կողքին և իրենց ուշադրությունն են ուղղում Լեռնային Ղարաբաղին:
«Ես դատապարտում եմ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումը, ինչն սպառնում է սաստկացնել Լեռնային Ղարաբաղի հայերի սուր հումանիտար ճգնաժամը։ Ժամանակն է դադարեցնել անվտանգության ոլորտում աջակցությունը Բաքվին»,- գրել է Մենենդեսը: