Ազգը հիշողություն ունի, իսկ դրա գրավականը նոր սերունդն է, որի դաստիարակության շնորհիվ է, որ ապագա է կերտվում։ Ահա, այս հոգեբանությամբ են առաջնորդվում Լոս Անջելեսի Գրանադա Հիլլս շրջանի Smart  Kids Academy մանկապարտեզի մանկավարժ-դաստիարակները՝ Գոհար Վարդանյանի տնօրինությամբ։ Մեծ ջանքերի շնորհիվ, նրա գեղեցիկ մտահղացումն իրականություն դարձավ և հերթական միջոցառումը փոքրիկների համար դարձավ իմաստավոր մի օր։ 

Եղեռնի հուշարձանի մակետը, մանկապարտեզի գեղեցիկ խաղահրապարակի ամենահուզիչ անկյունն էր դարձել այդ օրը։ Տեր Տաթև քահանա Տերտերյանը հրավիրվել էր օրհնելու և մանկապարտեզի սաների հետ աղոթելու, ոգեկոչելու մեկ ու կես միլիոն հայ անմեղ նահատակների հիշատակը։

Իհարկե փոքրիկներն այդ պահին, երբ ինքնաբերաբար հուզված ծաղիկներ էին դնում հուշարձանի սյուների առջև, լիովին չէին հասկանում իրենց արարքի էությունը, իհարկե ոչ։ Սակայն նրանք իրենց հետ ապագա էին տանում այդ օրն ու այն հիշողությունը, որը նրանց արժանի մարդ ու քաղաքացի լինելու ևս մեկ առիթ էր։

 

663