Այսօր Վաշինգտոնում կկայանա Բլինկեն-Բայրամով հանդիպում

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն այսօր Վաշինգտոնում կհանդիպի Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Այս մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Հանդիպում է նախատեսված նաև ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ:
Ըստ որոշ լրատվամիջոցների՝ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցությունները կարող են տևել մի քանի օր։
Հայտնի է, որ այցի ընթացքում նախատեսվում է անցկացնել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ բանակցությունների հերթական փուլը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը ապրիլի 30-ից աշխատանքային այցով կմեկնի Վաշինգտոն։
01 Մայիս, 2023 20:28
749