«Անում ենք ամեն ինչ, որ կայանա Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը». Եղոյան

«Մենք հիմա անում ենք ամեն ինչ, որ կայանա Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը։ Այսինքն, Ստեփանակերտը բանակցություններում հանդես գա որպես սուբյեկտ»,- լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը։
«Ամերիկայի ձայնը», հղում անելով պետքարտուղարությանը, հայտնել էր, որ Բաքուն և Երևանը քննարկում են էթնիկ փոքրամասնությունների իրավունքները և անվտանգությունը։ Հարցին՝ ԼՂ ինքնորոշման իրավունքի հարցը իջեցվե՞լ է, Եղոյանը նշել է, որ «Ամերիկայի ձայնը» այդ լուրն արդեն հեռացրել է։
«Հղում է արվում պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյա հանդիսացող իրենց աղբյուրին։ Այդ լուրը սկզբնաղբյուր կայքից արդեն իսկ հեռացվել է, ինչը վկայում է լուրի արժանահավատության մասին»,- ավելացրել է Եղոյանը։
02 Մայիս, 2023 16:59
769
Արման Խոջոյանը Վաղարշապատ համայնքի երիտասարդների հետ քննարկել է գյուղատնտեսության և մի շարք այլ ոլորտներին առնչվող հարցեր
27 Ապրիլ, 2025 10:34
Արման Ավանեսյանը՝ սամբոյի Եվրոպայի մեծահասակների չեմպիոն
25 Ապրիլ, 2025 13:31
Արման Եղոյանն ընդունել է ՀՀ-ում Հունաստանի դեսպանին
17 Ապրիլ, 2025 17:02
Արման Եղոյանն ընդունել է ՀՀ-ում Հունաստանի դեսպանին
17 Ապրիլ, 2025 17:02
Արման Եղոյանն ընդունել է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի գրասենյակի ղեկավարին
08 Ապրիլ, 2025 16:50
Արման Եղոյանն ու Կիպրոսի դեսպանը քննարկել են ընդհանուր մարտահրավերներն ու շահերը
31 Մարտ, 2025 22:09