
Թբիլիսիի «Վիվամեդ» կլինիկայում գտնվող Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կյանքին վտանգ չի սպառնում, սակայն լիարժեք բուժումից հրաժարվելու պատճառով հնարավոր են բարդություններ, հինգշաբթի լրագրողներին ասաց բուժհաստատության տնօրեն Զուրաբ Չխաիձեն։
Նախօրեին Սաակաշվիլին սոցցանցերում գրել էր, որ հերթական անգամ կորցրել է գիտակցությունը եւ «մահվան եզրին է»։
«Նրա վիճակը ծանր չի համարվում: Հիվանդն ունի ընդհանուր թուլություն, գլխապտույտ, հավասարակշռության պարբերական կորուստ, և դա զարմանալի չէ: Ակնկալվում է, որ գիտակցության կորուստը կարող է կրկնվել, քանի որ նա համարժեք չի սնվում: Մենք չենք կարող ապահովել լիարժեք բուժում՝ հիմք ընդունելով այն, որ հիվանդը հրաժարվում է դրանից, մենք բազմիցս քննարկել ենք, այդ թվում՝ ընտանիքի անդամների հետ, որ նրա սննդակարգը պետք է լինի ավելի բազմազան, բարձր կալորիականությամբ, բայց ոչինչ չի փոխվում»,- ասել է Չխաիձեն։