Նախագահ Վահագն Խաչատուրյանը դասախոսություն է կարդացել Քեմբրիջի համալսարանում

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը բրիտանական կողմի հրավերով աշխատանքային այց է կատարել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության՝ Չարլզ Երրորդի թագադրության հանդիսավոր արարողությանը մասնակցելու համար։
Այցի շրջանակներում նախագահ Խաչատուրյանը դասախոսությամբ է հանդես եկել Քեմբրիջի համալսարանում՝ նվիրված Հայաստանում և մեր տարածաշրջանում առկա մարտահրավերներին և փոփոխվող իրողություններին։ Դասախոսությունից հետո նախագահը շրջայց է կատարել համալսարանում:
Հանրապետության նախագահը կմասնակցի նաև Չարլզ Երրորդի անունից կազմակերպված ընդունելությանը։ Նախատեսվում է նախագահի հանդիպումը բրիտանահայ համայնքի ներկայացուցիչների հետ։
05 Մայիս, 2023 03:47
833
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Կոտայքի մարզում ծանոթացել է ինտենսիվ այգեգործության ծրագրին
02 Սեպտեմբեր, 2025 10:42
Վահագն Խաչատուրյանը և դեսպան Գամիլին քննարկել են Հայաստանի և Եգիպտոսի միջև համագործակցության ներուժի իրագործման հնարավորությունները
28 Օգոստոս, 2025 17:08
Իրաքը Հայաստանի կարևոր և վստահելի գործընկերն է․ Վահագն Խաչատուրյանը՝ Աբբաս Ջաբր Ալ-Մալիքին
26 Օգոստոս, 2025 19:57