Այսօր Լոնդոնում տեղի կունենա Կարլ 3-րդի (Չարլզ) թագադրման արարողությունը:

Նրա կինը' թագուհի-կոնսորտ Կամիլան եւս պաշտոնապես կստանա համապատասխան կոչումը։ Սա 70 տարվա մեջ առաջին արարողությունն է։ Ֆորմալ կերպով Չարլզ III-ը թագավոր դարձավ իր մոր՝ Եղիսաբեթ II-ի մահվան հաջորդ օրը՝ 2022 թվականի սեպտեմբերի 8-ին։ Քաղաքում բացվել են դիտահարթակներ։ Դրանք գտնվում են Բուքինգհեմյան պալատից դեպի Վեսթմինսթերյան աբբայություն թագավորական երթի երթուղու երկայնքով։ Ճանապարհի երկարությունը կկազմի 2,2 կմ։ Երթին կուղեկցի 200 զինվորական։ Ընդհանուր առմամբ, անվտանգության ապահովման գործում ներգրավվելու է շուրջ 4000 զինվորական։ Երեւանի ժամանակով 13:20-ին շարասյունը կշարժվի։ Երթը Վեսթմինսթերյան աբբայություն կհասնի Երեւանի ժամանակով ժամը 14:00-ի սահմաններում, որից հետո կսկսվի երկու ժամ տևողությամբ արարողությունը։ Այն բաղկացած կլինի մի քանի փուլից։ Դրանցից մեկում 74-ամյա Չարլզ III-ը իր կյանքում միակ անգամ կհագնի սուրբ Էդվարդի թագը, մետաքսից, ոսկուց եւ թանկարժեք քարերից պատրաստված ծիսական ծանր հագուստը, որից հետո նրան ռեգալիաներ կհանձնեն։ Երեւանի ժամանակով 17:30-ին թագավորն ու թագուհին պատշգամբից կողջունեն ամբոխին։ Թագադրմանը հրավիրված էր ավելի քան երկու հազար մարդ։ Ոչ պաշտոնական տվյալներով՝ միջոցառումների արժեքը գնահատվում է 65-ից 125 միլիոն դոլար:

793