Հավաքական հրավիրելու համար ՀՖՖ-ն բանակցում է «Սպարտակի» հայ ֆուտբոլիստի հետ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) ներկայացուցիչները կապ են հաստատել Մոսկվայի «Սպարտակի» սան Ստեփան Հովհաննիսյանի հետ՝ Հայաստանի քաղաքացիություն ընդունելու և Հայաստանի հավաքականում հանդես գալու վերաբերյալ։ Այս մասին «Матч ТВ»‑ին հայտնել է ՀՖՖ մամուլի քարտուղար Հայկ Կարապետյանը․ «Հովհաննիսյանի հետ կապ եղել է։ Այս պահին այլ բան ասել չենք կարող», - ասել են ՀՖՖ-ից։
Հովհաննիսյանը 21 տարեկան է, ունի Ռուսաստանի պատանեկան և երիտասարդական հավաքականներում հանդես գալու փորձ: Նախորդ տարվա ամռանը հարձակվողը «Սպարտակից» վարձավճարով «Օրենբուրգ» էր տեղափոխվել մինչև 2022/23 մրցաշրջանի ավարտը։
Օրենբուրգի թիմի կազմում ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում անցկացրել է 20 հանդիպում, խփել է երեք գնդակ և կատարել մեկ գոլային փոխանցում:
08 Մայիս, 2023 20:00
1123
Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում
08 Մայիս, 2025 10:38
Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում
06 Մայիս, 2025 10:52
Հայտնի են Հայաստանի հրաձգության առաջնության հաղթողները
05 Մայիս, 2025 14:41
Կանանց Մ-19 հավաքականը մարզական հավաք կանցկացնի
26 Մարտ, 2025 15:49
Ժաննա Անդրեասյանը հետևել է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի մարզմանը
19 Մարտ, 2025 10:10
Հայաստանի ֆուտբոլի հավաքականի երրորդ մարզաշապիկը՝ Սևանի երանգներով
14 Մարտ, 2025 13:10