Zarkerak.am-ը գրում է․

Կան խոշոր բիզնեսի տեսակներ, որոնք ոչ բոլոր երկրները կարող են իրենց թույլ տալ, դրանց թվում է ավիաբիզնեսը։ Թերևս բոլորին է հայտնի, որ այս ոլորտում կա հզոր համաշխարհային մրցակցություն և ոչ բոլոր երկրները կարող են իրենց թույլ տալ ունենալ տեղական ավիաընկերություններ և մրցակցել աշխարհի հզորների հետ։ Հայաստանն այն երկրներից է, որն ունեցել է ազգային ավիաընկերություններ։ Ինչպես և ցանկացած բիզնեսում, այստեղ նույնպես խոշորները փորձում են մրցակցությունից դուրս թողնել փոքր պետությունների ավիաընկերություններին, նրանց համար ստեղծելով տարբեր խոչընդոտներ։

Վերջին տարիներին հայկական ավիաշուկայում մեծ հաջողություններ է գրանցում հայկական  «FlyOne » ավիաընկերությունը, որն իր կարճ պատմության ընթացքում կարողացել է առաջատար դիրք զբաղեցնել հայկական շուկայում և մրցել նաև օտարերկրյա ավիաընկերությունների հետ։ Սակայն հայկական ազգային ավիաընկերության հաջողություններով ոչ բոլորն են ուրախանում։ Երբ այլ պետությունները, հատկապես Հայաստանի հանդեպ ոչ բարեկամական տրամադրվածները, ամեն ինչ անում են, որպեսզի հայկական ավիաընկերությունը չկարողանա որոշակի դիրք զբաղեցնել ռազմավարական այս ոլորտում՝ ինչ-որ տեղ կարելի է հասկանալ։ Այդ պետություններին ձեռնտու չէ հայկական որևէ հաջողություն։ Սակայն բոլորովին անհասկանալի է, երբ հաջողություններ գրանցող ընկերությունը հայտնվում է ներքին «չուզողների» թիրախում։

«FlyOne» ազգային ավիաընկերությունը հերթական հարվածներն են ստանում ներքին «չուզողների» պատվերով աշխատող լրատվամիջոցների կողմից։ Օրերս Դուբայի օդային երթևեկության կարգավարները թույլ չէին տվել հայկական ավիաընկերության օդանավին մուտք գործել Դուբայի օդային տարածք։ Օդանավի հրամանատարը որոշում է ընդունել վայրէջք կատարել Շիրազի օդանավակայանում, մինչև խնդրի պարզաբանումը։ Բոլոր թույլտվությունները թարմացնելուց ու ստանալուց հետո օդանավը շարունակել է թռիչքը և վայրէջք է կատարել Դուբայի օդանավակայանում։

Այս լուրը հայկական մամուլը վերցրել է և սկսել է ձնագնդի էֆեկտով մեծացնել ու իրենց հատուկ ոճով նաև քաղաքականացնել։  «FlyOne»-ի օդանավերի մեծ մասն այս օրերին տեխնիկական սպասարկում են անցնում և որպեսզի թռիչքները չընդհատվեն՝ «FlyOne» ավիաընկերությունը երբեն օգտվում է այսպես կոչված «չոր լիզինգի» համակարգից, որն ընդունված է այս բիզնեսում։ Սա այն է, երբ ընկերությունը վարձակալում է այլ երկրի օդանավը ամբողջ անձնակազմով և շահագործում է։ Այս մեթոդը ընկերությունը հաճախ է կիրառում, քանի որ ժամանակին տարբեր չինովնիկների վատ կառավարման պատճառով՝ հայկական գրանցում ունեցող օդանավերի թռիչքները որոշ սահմանափոկւմների տակ են հայտնվել աշխարհի շատ երկրներում։ Հետևաբար ազգային ավիաընկերությունը ստիպված է լինում նաև վարձակալել այլ երկրներում գրանցված օդանավերը՝ հայկական ավիակընկերության գործունեություննը շարունակելու և զարգացնելու նպատակով։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

3531