«Արվեստ հանուն խաղաղության»։ Այս խորագիրն է կրում գյումրեցի արվեստագետ Արտակ Թադևոսյանի անհատական ցուցահենդեսը, որը տեղի կունենա հունիսի 19-ին ժամը 18:30-ին «Նարեկացի» արվեստի միությունում ՝ “Hi-Am” բարեգործական հիմնադրամի հովանավորությամբ։ Արտակ Թադևոսյանի աշխատանքները ներկայացվում են ՛՛ HayAr ՛՛բրենդի ներքո։ Յուրօրինակ աշխատանքների հումքը պարկուճներն են։ Արվեստագետն իր ստեղծագործություններով խաղաղության կոչ է հղում ամբողջ աշխարհին։ Մահաբեր զենքերի մնացորդները նրա ձեռքերում փոխում են իրենց էներգիան և ծառայում գեղեցիկին՝ զարդերի և քանդակների ստեղծմանը։ Անհատական ցուցահանդեսում կներկայացվեն Արտակ Թադևոսյանի հեղինակած զարդերը,քանդակները և գեղանկարները, որոնք թեև արվեստի տարբեր ուղղություններ են ներկայացնում, բայց կրում են նույն ուղերձը՝ խաղաղություն ամբողջ աշխարհին։

806