Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կարող է չառաջադրել իր թեկնածությունը 2028 թվականի նախագահական ընտրություններում։

«Հայտնի չէ, թե ով է խոսում ընտրություններին մասնակցելու մասին։ Մարդիկ կարող են առաջադրվել, շատերը կարող են առաջադրել իրենց թեկնածությունը։ Իսկ գուցե ոչ ոք էլ չառաջադրվի։ Հնարավոր է՝ նա չառաջադրվի։ Ես չգիտեմ, թե ով է առաջադրվելու»,- հայտարարել է Թրամփը՝ ելույթ ունենալով լրագրողների և Սպիտակ տան նոր հանդիսությունների սրահի շինարարների առջև։

Հոկտեմբերի 19-ին Վենսը վստահություն էր հայտնել, որ 2028 թվականին նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու որոշում կայացնելու դեպքում կստանա Թրամփի աջակցությունը։ Ավելի վաղ CBS News հեռուստաալիքին տված հարցազրույցում նա չէր բացառել, որ կառաջադրի իր թեկնածությունը հաջորդ նախագահական ընտրություններում։

81