ԵՄ դիտորդները ցանկություն չունեն հայտնվելու այնտեղ, որտեղ ինչ-որ բան տեղի է ունենում․ Անդրեա Վիկտորին

ԵՄ դիտորդները Սոթքում չեն եղել, կարող է լինել իրավիճակ, երբ նրանք հրաժարվեն կոնկրետ կետ գնալուց:
Լրագրողներին ասել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը․
«Ինչ վերաբերում է վերջերս տեղի ունեցած դաժանություններին, եթե խոսքը Սոթքի մասին է, նրանք այնտեղ ներկա չեն եղել, բայց սահմանին բավականին զգալի երկայնքով ներկա են։
Նրանք ցանկություն չունեն հայտնվելու այնտեղ, որտեղ ինչ-որ բան տեղի է ունենում, նրանք իրականացնում են սահմանի մշտադիտարկում և արձանագրում այն, ինչ տեսնում են, բայց դա չի նշանակում, որ ավտոմատ կերպով կարող են հայտնվել ինչ-որ մի կետում, որտեղ մի բան տեղի է ունենում»,-նշել է Վիկտորինը
Նա հավելել է, որ ԵՄ դիտորդները հաշվետվությունները Հայաստանին չեն ներկայացնում, ոչ էլ Ադրբեջանին, այլ հաղորդում են Բրյուսել։
15 Մայիս, 2023 17:55
871
Տեղի է ունեցել Պարգի երկրորդ բեմական փորձը. լուսանկարներ
08 Մայիս, 2025 19:48
Թուրքիայի ԵՄ անդամակցության գործընթացը չի կարող վերսկսվել․ Եվրախորհրդարան
08 Մայիս, 2025 15:57
Հոկտեմբերի 27-ի գործն ակտիվ նախաքննության փուլում է․ գլխավոր դատախազ
08 Մայիս, 2025 14:16
Պատրաստ ենք մեզ մեկնած ձեռքը սեղմելու ու քննարկելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող առաջարկները. Շիրակի մարզպետը՝ ԵՄ դեսպաններին
06 Մայիս, 2025 16:52
ԵՄ դեսպանը ՀՀ նախագահին է ներկայացրել վիզաների ազատականացման գործընթացում դրական տեղաշարժերը
30 Ապրիլ, 2025 16:35
ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Հայաստանում Ֆինլանդիայի դեսպանին
29 Ապրիլ, 2025 15:14