Մայիսի 19-ին Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները Մոսկվայում երկկողմ բանակցություններ կանցկացնեն խաղաղության պայմանագրի շուրջ:

Այս մասին իր հերթական չեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նա նաև անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին՝ Սոթքում տեղի ունեցած վերջին իրադարձություններին՝ կոչ անելով կողմերին խուսափել սադրիչ գործողություններից։ Զախարովան շեշտել է, որ որ բոլոր վիճահարույց հարցերը պետք է լուծվեն քաղաքական դիվանգիտական հարթակում։ 

578