«Երեկ տեղի է ունեցել Արցախի «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանի և Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հանդիպումը»,- այս մասին  տեղեկացանք Սամվել Բաբայանի մամուլի ծառայությունից։

Ըստ նրանց, հանդիպման ժամանակ Արայիկ Հարությունյանը Բաբայանին պետնախարար նշանակելու հանրային պահանջը չի քննարկել։ Բայց առաջարկել է անդամակցել ստեղծվելիք հերթական խորհրդակցական կոլեգիալ մարմնին։ Նախատեսվում է քննարկումների ևս մեկ փուլ։

956