Ներքին Շենգավիթ 4-րդ հասցեում բռնկված հրդեհը մարվել է․ տուժածներ չկան

ՆԳՆ փրկարար ծառայությունից տեղեկացնում են՝ Երևանի Ներքին Շենգավիթ 4-րդ փողոցի տներից մեկում բռնկված հրդեհը մեկուսացվել է ժամը 14:07-ին, մարվել` 14:12-ին: Տան խոհանոցում (մոտ 8 քմ) այրվել են կենցաղային իրեր, ջերմահարվել է կախովի առաստաղը (մոտ 4 քմ):
Հիշեցնենք` մայիսի 21-ին, ժամը 13:53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Ներքին Շենգավիթ 4-րդ փողոցի տներից մեկում։
21 Մայիս, 2023 20:32
564