Կապանում Եվրոպայի օրվան նվիրված միջոցառումների շրջանակում մայիսի 18-ին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը և Եվրոպայի օրվան նվիրված միջոցառումներին մասնակցող՝ Եվրոպական երկրների դեսպանները և դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչները այցելել են Կապանի Թումո կենտրոնի ապագա շենքը: Վերջիններս ծանոթացել են հարակից տարածքում տեղակայված Թումո տուփերում արդեն մեկնարկած ուսումնառության գործընթացին։

Սույն կենտրոնի կառուցումը Կապանում համաֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից՝ «Համայնքի ղեկավարները հանուն տնտեսական զարգացման» նախաձեռնության շրջանակում։ Ծրագիրը մաս է կազմում «Դիմակայուն Սյունիք  թիմ Եվրոպա նախաձեռնության»: Այն Եվրոպական միության, Եվրոպական ներդրումային բանկի, ԵՄ անդամ երկրների՝ Ավստրիայի, Չեխիայի, Էստոնիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Լիտվայի, Նիդեռլանդների, Լեհաստանի, Շվեդիայի և գործընկեր հանդիսացող Շվեյցարիայի համատեղ նախաձեռնությունն է՝ նպաստելու Սյունիքի մարզի կայուն սոցիալ-տնտեսական զարգացմանը: 

270