Կապանի քաղաքապետի մեքենայի հրկիզման դեպքը բացահայտվել է

Մայիսի 21-ի ժամը 19.45-ին անհայտ անձը բենզին էր լցրել Կապան քաղաքի Գարեգին Նժդեհի հրապարակի հարակից տարածքում կայանված «LEXUS» մակնիշի մեքենայի շարժիչի ծածկոցին, հրկիզել այն և դիմել փախուստի:
ՆԳՆ Սյունիքի մարզի փրկարար ծառայության ծառայողների և քաղաքացիների կողմից հրդեհի տարածումը կանխվել էր:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ավտոմեքենան հրկիզել էր Կապան քաղաքի Ձորք թաղամասի բնակիչ 42-ամյա տղամարդը:
Նա ներկայացվել է ոստիկանության Կապանի բաժին, որտեղ ներկայացրել է դիմում-մեղայական:
Կազմված փաստաթղթերը և կապանցի տղամարդը ներկայացվել են Սյունիքի մարզային քննչական վարչություն:
Հիշեցնենք, որ Shamshyan.com-ը հայտնել էր, որ ավտոմեքենան սպասարկում է Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանին։
23 Մայիս, 2024 20:39
747
Կապան -Ծավ ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
27 Մայիս, 2024 16:22
Սպանել է տղամարդուն, այրել դին, և թաղել բակում. մանրամասներ զարհուրելի դեպքից
22 Ապրիլ, 2024 19:26
Խոշոր հրդեհ է բռնկվել Կապան քաղաքը սնուցող էլեկտրաենթակայանում. կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից (լուսանկար)
08 Ապրիլ, 2024 19:38