Նիդեռլանդները կարող է դառնալ առաջին երկիրը, որը Կիևին նվիրաբերել է F-16 կործանիչներ, գրում է Politico թերթը՝ հղում անելով Ուկրաինայի պաշտպանության նախարարի խորհրդական Յուրի Սաքին։

Ըստ թերթի, Սաքը ասել է, որ «Նիդեռլանդները կարող է լինել առաջին» երկիրը, որը Կիևին կործանիչներ է նվիրաբերել։

Երկուշաբթի օրը Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Վոպկե Հոկստրան հայտարարել է, որ ուկրաինացի օդաչուները շուտով կպատրաստվեն F-16-ով թռչելու համար:
Politico թերթը, վկայակոչելով Պենտագոնի աղբյուրը, ավելի վաղ գրել էր, որ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը դեմ չէ այլ երկրների կողմից Ուկրաինային F-16-ների հնարավոր տրամադրմանը։ 

419