Իսկ ո՞վ չի ուզում, որ Արցախը մնա հայկական: Այս մասին Ազգային ժողովում իր ելույթում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը:

«Երբ մենք ասում ենք, որ Արցախի իշխանությունները պետք է բանակցեն Ադրբեջանի իշխանությունների հետ, բոլորովին չի նշանակում, որ ՀՀ իշխանություններն անում են ամեն բան, որպեսզի Արցախին վերադարձնեն իրենց սուբյեկտայնությունը, վերադարձնեն բանակցությունների սեղանին, ինչից որ նրան զրկել է ձեր առաջնորդը տարիներ առաջ»,- ասաց նա:

Նա հարց բարձրացրեց, որ եթե Արցախի հարցի լուծումը այդքան հեշտ էր և կախված էր միայն ՀՀ իշխանություններից, ապա «ինձ մոտ տրամաբանական հարց է առաջանում, թե նախկին իշխանությունները ինչու չեն լուծել»: Նա նկատեց, որ նախկին իշխանությունները բանակցել են տարածքները հետ տալու մասին:

«Յուրաքանչյուրդ պատասխանատու եք ձեր արած-չարածների համար և, այո, գալու է դատաստանի պահը: Դուք այս երկիրը սարքել եք մաղ, մեզ էլ ասում եք ջուր կրեք, հետո էլ ասում եք ավելի արագ կրեք, տեմպերը մեզ չեն բավարարում: Դուք էլ մեզ չեք բավարարում»,- ասաց նա:

Մանրամասները տեսանյութում:

834