ՌԴ ԱԳՆ մամուլի քարտուղար Մարիա Զախարովայի խոսքով՝ ռուսական կողմը ՀԱՊԿ գործունեությունը գնահատում է բարձր արդյունավետության։

Մեկնաբանելով ՀԱՊԿ-ի մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ նա հավելել է, որ յուրաքանչյուր երկիր իրավունք և հնարավորություն ունի գնահատելու ՀԱՊԿ-ի գործունեությունը. «Մենք դիտարկում ենք ռեալ քաղաքական իրավիճակը։ Մոսկվայում կայացավ ԱԳ նախարարների հանդիպում, նմանապես՝ բազմաթիվ գերատեսչությունների աշխատանքն ենք կարևորում։ Ցանկացած երկիր իրավունք ունի գնահատել ՀԱՊԿ կամ այլ կառույցների աշխատանքը․ մենք այն գնահատում ենք արդյունավետ ու կառուցողական»,- ասել է Զախարովան։

 

509