Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թեկնածուի ընտրության քվեարկությանը պատգամավորներից ոչ մեկը չի մասնակցել
Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել էր Վահագն Թորոսյանի, Լիլիթ Խաչատրյանի և Անի Մխիթարյանի թեկնածությունները: Ազգային ժողովի 107 պատգամավորներից քվեարկությանը ոչ մեկը չի մասնակցել:
Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը պարզաբանեց, որ երբ ընտրություն չի կատարվում, անցկացվում է ընտրության երկրորդ փուլ, որին կարող են մասնակցել առավել ձայներ ստացած երկու թեկնածուները, բայց քանի որ այդպիսի թեկնածուներ չունեն, այս դեպքում երկրորդ փուլ չի կարող լինել: «Ըստ կանոնակարգի՝ հարցը ԲԴԽ դաշտում է և Բարձրագույն դատական խորհուդը տասնօրյա ժամկետում պետք է ներկայացնի հաջորդ թեկնածուների եռյակին»,- ասաց նա:
25 Մայիս, 2023 21:19
570
ԲԴԽ նախագահը ԵՄ դեսպանի հետ քննարկել է արդարադատության ոլորտի բարեփոխումները
23 Հունիս, 2025 17:02
ԲԴԽ-ն մերժել է դատավոր Գագիկ Պողոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը. տեսանյութ
09 Հունիս, 2025 17:37
Դատավոր Արտուշ Գաբրիելյանի լիազորությունները կասեցվել են. ԲԴԽ-ն բավարարել է գլխավոր դատախազի միջնորդությունը
30 Ապրիլ, 2025 19:33