Իրանից Ռուսաստան ապրանքների արտահանումը տարեկան կտրվածքով աճել է 30%-ով։ Այս մասին կիրակի հայտնել է ISNA գործակալությունը՝ վկայակոչելով Իսլամական Հանրապետության մաքսատան տվյալները, որոնք հրապարակվել են իրանական օրացույցով 1401 թվականի արդյունքներով, որը համապատասխանում է 2022 թվականի մարտից մինչև 2023 թվականի մարտ ժամանակահատվածին։

Վիճակագրության համաձայն՝ նշված ժամանակահատվածում Ռուսաստանը Իրանից գնել է 743,882 մլն դոլարի 1,419 մլն տոննա ապրանք և հանրապետության խոշորագույն ներկրողների ցանկում 11-րդ տեղից բարձրացել է 10-րդ տեղ։ Գործակալության տվյալներով՝ ամենից շատ Ռուսաստանը ներմուծել է մաքսային տվյալների մեջ նշված հետևյալ ապրանքները՝ «տուրբոռեակտիվ կամ տուրբոպրոպ շարժիչների մասեր, գազատուրբինների անշարժ  և գազային տուրբինի շեղբեր»։

Մայիսի 19-ին Ռուսաստանի տնտեսական զարգացման փոխնախարար Դմիտրի Վոլվաչը հայտնել է, որ 2022 թվականին երկու երկրների միջև արտաքին առևտրաշրջանառության ծավալը նախորդ տարվա համեմատ աճել է 20 տոկոսով՝ հասնելով 5 միլիարդ դոլարի։

349