2022 թվականին ունեցել ենք 12,6 տոկոս տնտեսական աճ: Այս մասին այսօր Ազգային ժողովում մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այս ցուցանիշը  վերջին 15 տարիների համար աննախադեպ բարձր ցուցանիշ է և համապատասխան 2022 թվականի պետական բյուջեի՝ հարկային եկամուտները կազմել են 1 տրիլիոն 926 միլիարդ դրամ, որն ի սկզբանե պլանավորվածի նկատմամբ ավելի է շուջր 82 միլիարդ դրամով կամ 4 տոկոսով»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը հայտնեց նաև, որ բյուջետային ցուցանիշների էական աճ ևս կա և  հարկային եկամուտները նախորդ տարվա համեմատ աճել են 21,4 տոկոսով: Նա նշեց, որ այս ցուցանիշին նպաստել է երեք գործոն.  տնտեսական աճի ցուցանիշը, ստվերի կրճատումը,  կառավարության իրականացրած բարեփոխումները:

Վարչապետը նաև տեղեկացրեց, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը վճարել է պատմական աննախադեպ բարձր թվով հարկեր՝ 145 միլիարդ 636 միլիոն դրամ: «2022 թվականի վճարած հարկերը շուրջ 7 միլիարդ դրամով ավելի են, քան 2012, 2013, 2014, 2015, 2016, 2017 թվականներին ԶՊՄԿ-ի վճարած բոլոր հարկերը միասին վերցված»,- ասաց նա: Անդրադառնալով գնաճին՝ նա ասաց, որ նկատվում է  գնաճի կայունացում:  

765