Հունիսի 1-ին՝ ժամը 12։00-ին, Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա կապակցությամբ Երևանի մետրոպոլիտենում տեղի կունենա տոնական ուրախ միջոցառում: Մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարանից մուլտհերոսներով գնացքը կուղևորվի դեպի «Երիտասարդական» կայարան, որտեղ երեխաները կծանոթանան տարբեր մանկատների և խնամքի կենտրոնների սաների աշխատանքների հետ։ Կայարանում շրջելուց հետո հեքիաթային գնացքը կուղևորվի դեպի «Հանրապետության հրապարակ» կայարան, որտեղ նույնպես ներկայացված կլինեն տարբեր մանկատների և խնամքի կենտրոնների սաների ձեռքի աշխատանքները։

Ինչպես հայտնում են մետրոպոլիտենի մամուլի ծառայությունից, անակնկալները, շնորհավորանքներն ու բարձր տրամադրությունը երաշխավորված են։ 

662