Իրանն ու Թուրքիան շահագրգռված են ամրապնդել կապերը Եվրասիական տնտեսական միության հետ, հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ այսօր՝ մայիսի 31-ին, ելույթ ունենալով Պետդումայի լիագումար նիստում։ 

«ԵԱՏՄ-ն կարող է դառնալ ծանրության կենտրոն տարածաշրջանի մյուս բոլոր երկրների համար: Միության նկատմամբ մենք մեծ հետաքրքրություն ենք տեսնում այնպիսի երկրների գիտական, փորձագիտական ​​և գործարար համայնքների կողմից, ինչպիսիք են Ադրբեջանը, Թուրքմենստանը, Թուրքիան, Իրանը: ԵԱՏՄ-ի և Թյուրքական պետությունների կազմակերպության միջև մերձեցման առաջարկներ կան»,- նշել է ՌԴ կառավարության ղեկավարի տեղակալը։
2023 թվականի հունվարին Իրանը և ԵԱՏՄ-ն ազատ առևտրի համաձայնագիր են ստորագրել։

 

668