Այսօր՝ հունիսի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 02։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ֆրանսիայի հրապարակում 2 բեռնատար ավտոմեքենաներ են բախվել և կան տուժածներ։

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում, «Էլեկտրատրանս» ՓԲԸ-ի 2 աշխատակից վթարավերականգնողական աշխատանքներ իականացնելիս են եղել բեռնատար ավտոմեքենայի զամբյուղի վրա՝ կապված տրոլեյբուսի գծերի հետ, երբ Isuzu մակնիշի բեռնատարը անցել է այդ վայրով, բախվել տրոլեյբուսի կախված լարերին, ապա ավտոմեքենայի բեռնախցիկը կոտրել, իսկ զամբյուղի մեջ աշխատանքներ կատարող 64-ամյա Հովիկ Խաչատրյանն ու 34-ամյա Արթուր Դավթյանը մոտ 4-5 մետր բարձրությունից ընկել են։

Երևանի 1-03  շտաօգնության բժշիկերի հերթապահ խմբերը տեղում անհրաժեշտ առաջին բուժօգնությունն են ցուցաբերել վիրավորներին, ապա Հ․ Խաչատրյանին տեղափոխել են Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց, իսկ Ա․ Դավթյանին «Էրեբունի» բժշկական կենտրոն։

330