Հանրապետության տարածքում հունիսի 4-ին, 6-7-ը շրջանների զգալի մասում, 5-ին, 8-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։

Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հունիսի 6-7-ի ցերեկը կնվազի 3-5 աստիճանով։

Երևանում հունիսի 4-ին, 6-7-ի կեսօրից հետո սպասվում է, 5-ին, 8-ին քաղաքի առանձին հատվածներում երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։

745