Չինաստանի Ցին դինաստիայի վերջին կայսեր ժամացույցը Հոնկոնգի աճուրդում վաճառվել է ռեկոդային 49 միլիոն հոնկոնգյան դոլարով (6.2 միլիոն ԱՄՆ դոլար): Այս մասին հաղորդում է Reuters-ին:

Patek Philippe շվեյցարական ընկերության ժամացույցը գնել է Հոնկոնգում ապրող մի կոլեկցիոներ՝ հեռախոսազանգի միջոցով:

Phillips Asia աճուրդային տան ժամացույցների բաժնի ղեկավար Թոմաս Պերացին Reuters-ին հաղորդել է, որ սա ամենաբարձր գինն է, որ երբևէ վճարվել է որևէ կայսեր պատկանող ձեռքի ժամացույցի համար:

Ըստ աճուրդի տան՝ Պու Ի կայսրը ժամացույցը նվիրել էր իր ռուսերենի թարգմանչին, երբ բանտարկվել էր Խորհրդային Միության կողմից:

2017 թ.-ին Եթովպիայի վերջին կայսերը պատկանող Patek Philippe ժամացույցը վաճառվել էր 2.7 միլիոն դոլարով, իսկ Վիետնամի վերջին կայսերը պատկանող Rolex ժամացույցը՝ 5 միլիոն դոլարդով:

Չինաստանի վերջին կայսր Պու Ին իշխանության է եկել 2 տարեկան հասակում՝ 1908 թ.-ին, սակայն 1912 թ.-ին ստիպված էր հրաժարվել գահից: 1930-ականներին նա դարձել էր Ճապոնիայի ռազմական վարչակարգի կողմից ստեղծված խամաճիկային Մանջոու-գո պետության կայսրը: 1945 թ.-ին Երկրորդ աշխարհամարտում Ճապոնիայի պարտությունից հետո Պու Ին գերեվարվել էր Խորհրդային Կարմիր բանակի կողմից և որպես ռազմագերի 5 տարի անցկացրել Խաբարովսկում:

Աճուրդի տունը, տարբեր մասնագետների հետ համագործակցությամբ, երեք տարի շարունակ ուսումնասիրել է ժամացույցի պատմությունը և ստուգել դրա ծագումը:

818