ՀՀ-ն ինչպես նախկինում, այժմ էլ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, և մենք համարժեք լսել ենք ադրբեջանական կողմից, որ իրենք էլ ճանաչում են Հայաստանի տարածքային ամբողջականությունը: Այս մասին այսօր Ազգային ժողովում հանձնաժողների համատեղ նիստում ասաց Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:

«Միակ բանը, որ փորձում ենք ապահովել Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացում, դա այն է, որ մենք համարում ենք, որ այդ կարգավորումը երկարատև, կայուն, ամբողջական չի կարող լինել: Եթե այդ կարգավորման շրջանակներում չի ստեղծվում մի հարթակ, մի երկխոսության մեխանիզմ, որտեղ ԼՂ-ն և պաշտոնական Բաքուն կարող են երկխոսել, քննարկել բոլոր այն հարցերի շուրջ, որոնք հետաքրքրում են և կարևոր են ԼՂ-ի ժողովրդի համար: Մենք ոչ կարգավիճակի շուրջ ենք բանակցում, և այդպիսի հավակնություն էլ չունենք, ոչ էլ այլ բանի»,- ասաց նա:

Արարատ Միրզոյանը նշեց, որ որպեսզի խաղաղությունը կայուն լինի, պետք է առկա խնդիրները հասցեագրվեն: «ՀՀ-ն մշտապես իր անկախության հիմնադրումից հետո ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»,- ասաց նա:

553