Ստեփանակերտում հունիսի 6-ից կմեկնարկի նոր կտրոնների տրամադրման գործընթացը

Սույն թվականի հունիսի 6-ից մեկնարկում է նոր կտրոնների տրամադրման գործընթացը` Ստեփանակերտում՝ ժամը 9:00-18:00, ԱՀ կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի, ԱՀ նյութական վնասների հարցերի կոմիտեի, Արցախի պետական համալսարանի, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 9-րդ, 10-րդ և 12-րդ դպրոցների շենքերում:
Կտրոնների բաշխման արդյունավետության բարձրացման և հերթերի գոյացման հնարավոր ռիսկերից խուսափելու համար պետական մի շարք խոշոր հիմնարկներում պետական մարմինների աշխատակիցների համար գործում են սպասարկման առանձին կետեր:
Շրջաններում կտրոնների բաշխման գործընթացը կմեկնարկի շաբաթվա ընթացքում, որի վերաբերյալ հանդես կգանք լրացուցիչ ծանուցմամբ:
[ԱՀ պետական տեսչությունների կառավարման կոմիտե]
05 Հունիս, 2023 20:30
590
Ի նշան երախտագիտության՝ Ստեփանակերտում բարձրացվել է Ֆրանսիայի դրոշը
30 Օգոստոս, 2023 15:39
Ստեփանակերտում դադարեցվել է որոշ թաղամասերի ջրամատակարարումը
27 Հունիս, 2023 21:42
Ստեփանակերտում տղամարդը 14 տարին չլրացած երեխայի նկատմամբ պարբերաբար անառակաբարո գործողություններ է կատարել
29 Մայիս, 2023 23:06