Իսպանիայի վարչապետը կեղծ լուր է որակում այն, թե նա առաջադրվում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի համար
Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը երկուշաբթի օրը հերքել է մամուլում շրջանառվող տեղեկատվությունը, թե ինքը հավակնում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնին։ Այս մասին գրել է ТАСС-ը։
Ինչպես հայտարարել է թագավորության վարչապետը մամուլի ասուլիսում, «սա հերթական կեղծիքն է, որը շրջանառվում է այս շաբաթների ընթացքում»։
Մայիսի վերջին 20minutos թերթը հայտնել էր, որ ՆԱՏՕ-ն կսպասի Իսպանիայում հուլիսի 23-ին նշանակված արտահերթ ընտրությունների արդյունքներին՝ որոշելու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի իրավահաջորդին։ Հրատարակության համաձայն՝ Բրյուսելում ՆԱՏՕ-ի կենտրոնակայանի միջանցքներում Սանչեսի անունը շարունակում են հնչեցնել՝ որպես ներկայիս գլխավոր քարտուղարի հնարավոր փոխարինողի։
06 Հունիս, 2023 14:11
579
Իսպանիայում շարունակվում են բողոքի ցույցերը
19 Հոկտեմբեր, 2026 13:34
Իսրայելի ԱԳՆ է կանչվել Իսպանիայի գործերի ժամանակավոր հավատարմատարը
28 Սեպտեմբեր, 2026 14:31
Իսպանիան սպառնում է Իտալիային սահմանային վերահսկողության համար պատասխան միջոցներով
07 Օգոստոս, 2026 17:11
Վենսը հայտարարել է՝ Ուկրաինան չպետք է լինի ՆԱՏՕ-ում
20 Հոկտեմբեր, 2026 10:45
Ռուսաստանը չի ձգտում հակամարտության ՆԱՏՕ-ի հետ. դաշինքում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ
23 Սեպտեմբեր, 2026 16:18
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է՝ դաշինքը գնալով ավելի «եվրոպական» է դառնում
10 Սեպտեմբեր, 2026 15:03