Հետախուզվողը հայտնաբերվեց Իջևան-Սևան-Երևան ճանապարհին
Ոստիկանության Չարենցավանի բաժնի քրեական հետախույզները, օպերատիվ տեղեկություններն իրացնելով, հունիսի 9-ին Իջևան-Սևան-Երևան ճանապարհի 116-րդ կմ-ից հայտնաբերել և բաժին են տեղափոխել 19-ամյա Գոռ Խ.-ին, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված անձի կողմից տրանսպորտային միջոցներ վարելը կամ այդ անձի կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից հարբած (ոչ սթափ) վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը) 2-րդ մասի մեղադրանքով:
Նա ներկայացվել է Չարենցավանի քննչական բաժին:
Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք:
Հայտնում են ՀՀ Ոստիկանությունից։
10 Հունիս, 2023 20:05
1941
Վթար Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհին․ կա 5 վիրшվոր
12 Օգոստոս, 2026 22:08
Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհին վարորդը կորցրել է ինքնազգացողությունը և «ՎԱԶ 2101» մակնիշի ավտոմեքենայով բшխվել կամրջի բետոնե արգելապատնեշներին
01 Ապրիլ, 2026 22:52
Երևան-Սևան ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել ընթացող «Mercedes»-ում․ կան վիրավորներ
13 Մարտ, 2026 00:00
Ձմեռային սպասարկման աշխատանքներ՝ Թթուջուր-Նավուր ավտոճանապարհին
11 Հունվար, 2026 11:47
Երևան-Գյումրի ճանապարհին ZIL մակնիշի բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել
23 Մարտ, 2025 19:30