Օրերս Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Արման Բարխուդարյանը վարչական շրջանի աշխատակազմի պատասխանատուների հետ շրջայցի ընթացքում այցելեց Շերամի 35 բակ, հանդիպեց բնակիչներին, լսեց նրանց առաջարկներն ու խնդիրները: Ոգևորիչ և ողջունելի էր այն, որ բարեխիղճ և պատրաստակամ բնակիչների կողմից ևս իրականացվում են բարեկարգման աշխատանքներ՝ իրենց բակային տարածքները գեղեցկացնելու և մաքրությանը հետևելու հարցում:

Բնակիչները վարչական շրջանի ղեկավարին դիմեցին՝ բակում ֆուտբոլի դաշտ կառուցելու խնդրով, վերջինս էլ խոստացավ, որ նրանց ցանկությունը իրականություն կդառնա և հաջորդ տարվա ծրագրում այն կընդգրկվի։

Բնակիչների հաջորդ խնդրանքն էր՝ փոքրիկների համար սղարաններ տեղադրել: Վարչական շրջանի ղեկավարը հանձնարարեց անմիջապես լուծել այդ խնդիրը, և կարճ ժամանակ անց փոքրիկներն ունեցան իրենց երազած սղարանը։

1240