Եվրոպական խաղերում հաղթանակով մեկնարկեց բռնցքամարտի Հայաստանի թիմի ներկայացուցիչ Գուրգեն Մադոյանը։

Լեհաստանի Կրակով քաղաքում անցկացվող բռնցքամարտի մրցաշարում  71 կգ քաշային Գուրգեն Մադոյան մեկնարկային մենամարտում մրցեց Չեռնոգորիայի ներկայացուցիչ Ստեֆան Սավկովիչը եւ 5:0 հաշվով տպավորիչ հաղթանակ տարավ։

Երեկոյան մրցահերթում ռինգ դուրս կգա Եվրոպայի չեմպիոն Անի Հովսեփյանը: Նրա մրցակիցը կլինի Փախստականների օլիմպիական հավաքականը ներկայացնող Քինդի Ջանկե Նգամբան:

Աշխարհի փոխչեմպիոն Դավիթ Չալոյանը մեկնարկում ուժերը կչափի Սերբիայի ներկայացուցիչ Վլադան Բաբիչի հետ:

Կարեն Աղամալյանի գլխավորած հավաքականից առաջին մենամարտերում հաղթանակներ են տարել նաեւ Արթուր Բազեյանը, Նարեկ Հովհաննիսյանը եւ Համբարձում Հակոբյանը։

Եվրոպայի փոխչեմպիոն Արթուր Բազեյանը 57 կգ քաշային կարգում 5:0 հաշվով պարտության էր մատնել Չեխիայի ներկայացուցիչ Վլադիմիր Տրակալին:

63,5 կգ քաշային Նարեկ Հովհաննիսյանը 3:2 հաշվով հաղթել էր  Իսրայելի ներկայացուցիչ Ահմադ Շտիվին:

Համբարձում Հակոբյանը 80 կգ քաշայինների պայքարում 4:1 հաշվով պարտության է մատնել Չեռնոգորիայի ներկայացուցիչ Պիտեր Մարչիչին:

Եվրոպական խաղերը օլիմպիական վարկանիշային են բռնցքամարտիկների համար։

1135