Բերդ-Մովսես ավտոճանապարհը փակ է լինելու. իրականացվելու են քարաթափման աշխատանքներ

Հունիսի 29-ին, Տավուշի մարզի Բերդ-Մովսես ավտոճանապարհին՝ տեղանքի առավել վտանգավոր հատվածներում, մարզային փրկարարական վարչության ծառայողների կողմից իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ։
Աշխատանքներով պայմանավորված՝ ժամը 13։00-ից մինչև 14։00-ն ավտոճանապարհը փակ է լինելու։
29 Հունիս, 2023 14:53
401