ՌԴ ԱԳՆ-ն Ադրբեջանի դեսպանին հայտնել է Լաչինի միջանցքի ապաշրջափակման անհրաժեշտության մասին
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլ օղլուի հետ քննարկել է Հարավային Կովկասում տիրող իրավիճակը և Երևանի և Բաքվի միջև հաշտեցման գործընթացը։
«Ռուսական կողմը հաստատել է Լաչինի միջանցքի ամբողջական և անհապաղ ապաշրջափակման, 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն դրա երկայնքով երկու ուղղություններով տրանսպորտային կապերի վերականգնման անհրաժեշտությունը, ինչպես նաև պայմաններ ստեղծել Լեռնային Ղարաբաղի բնականոն կենսաապահովման համար»,- ասված է հայտարարության մեջ։
18 Հուլիս, 2023 15:52
347
ՌԴ ԱԳՆ-ն չի տեսնում Մերձավոր Արևելքում լարվածության թուլացման նշաններ
16 Նոյեմբեր, 2026 17:43
Վարչապետն ընդունել է Ալեքսեյ Օվերչուկին և Անդրեյ Ռուդենկոյին. քննարկվել է ՀՀ-ի և ՌԴ-ի միջև համագործակցության օրակարգը
12 Մայիս, 2022 22:09
Վրաստանի աթոռը «3 + 3» ձևաչափում կլինի, եթե անգամ նա չցանկանա
26 Նոյեմբեր, 2021 20:18